ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 116, ուժեղ քամու՝ 2, ուժեղ կարկուտի, հեղեղման, ջրահեղձման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, բնական հրդեհի, քարաթափման՝ 1-ական, որոնողափրկարարական` 4, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 2, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 40, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 13, վայրի կենդանիների հարձակման՝ 7, փլուզման` 6, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 179, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 41, 79 այլ դեպքեր: