ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Պաշտոնյան կրկնել է, որ Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը՝ նշելով, որ այժմ դրա համար բացառիկ պատմական հնարավորություններ են ստեղծվել։ Նա հավելել է՝ փաստաթղթի հաջող ստորագրումը նոր հեռանկար կբացի տարածաշրջանային գործակցության համար, վստահեցրել, որ ԱՄՆ-ը մտադիր է ակտիվորեն աջակցել այդ գործընթացին։
Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, թե Բաքուն հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին: Նրա ձևակերպմամբ՝ մտահոգիչ է, որ Հայաստանը պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջին առաջարկները ներկայացրել է միայն 70 օր անց, ինչը, ըստ Ալիևի, հարցեր է առաջացնում «գործընթացն առաջ մղելու հարցում Երևանի լրջության մասին»: Նա հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այն իբր տարածքային պահանջներ է պարունակվում Ադրբեջանի նկատմամբ: Ալիևը շեշտել է, որ դա խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին հիմնական խոչընդոտն է: Նա հավելել է՝ Բաքուն կշարունակի վճռական քայլեր ձեռնարկել խաղաղության գործընթացի ուղղությամբ: