Վարչապետն «Ակադեմիական քաղաք»-ի տեխնոլոգիական կլաստերի նախագիծը քննարկել է տեխնիկական համալսարանների դասախոսների և ուսանողական կազմի հետ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» հեղափոխական գաղափար չէ, այլ Հայաստանում հաստատված գիտակրթական լավագույն ավանդույթները զարգացնելու փորձ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Մյունխենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչ Ջորջետա Աուկտորը պատասխանել են ներկաների հարցերին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։