Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այդ մասին ասված է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի Ֆեյսբուքի էջում:
«Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ընթացիկ քաղաքական հարցերի շուրջ»,- նշված է գրառման մեջ: