Նոյեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարելը։ Քաղաքապետն այսօրվա աշխատանքային խորհրդակցությանը խնդրել է երևանցիներին՝ աջակցել ստվերից խուսափելու և միասնական տոմսային համակարգին անցնելու գործընթացում: Անդրադարձ է եղել նաև շինթույլտվությունների համար ձևավորված նոր կոռուպցիոն համակարգին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: