Կանոնակարգը ստորագրել ենք օգոստոսի վերջին, հիմա ո՞ր ամիսն է, ինչն ենք շտապում: Եթե մենք կավարտենք, ու պարզ կդառնա, որ շտապողականություն ենք դրսևորում, իսկ դիմացի կողմը չի ավարտել, այդ ժամանակ այս հարցը կտաք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գիգորյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Ադրբեջանը չի շտապում ավարտին հասցնել կանոնակարգի հետ կապված ներպետական գործընթացները:
Առանց կանոնակարգի հաստատման Տավուշում սահմանազատման գործընթացը սկսելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ փոխվարչապետն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ այս կանոնակարգի հաստատումը պարտադիր է մեկնարկի համար»:
Անդրադառնալով գործընթացի հետ կապված ռիսկերին՝ նա նշեց. «Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է, որ եթե պրոբլեմ լինի՝ կա հարթակ, որտեղ այդ պրոբլեմը կարող ենք քննարկել»:
Պատասխանելով Ադրբեջանին տարածքներ զիջելու վերաբերյալ մեղադրանքներին՝ փոխվարչապետն ասաց. «Սահմանազատման արդյունքում մենք Ադրբեջանից ո՛չ ստացել ենք, ո՛չ տվել ենք, վերականգնվել է սահմանը»: