Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում Երևանի բնակիչ, 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած «Շևրոլե» մակնիշի մեքենայով դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ինքը` ծայրահեղ ծանր վիճակում և հասակակից ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Առավոտյան հիվանդանոցից հայտնել են, որ վարորդը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: