1975 թվականի քարտեզ ասելով մենք ինչ ենք հասկանում, առիթ ունեցել եմ դրա մասին խոսել, այսօր էլ ենք խոսել, դա գլխավոր շտաբի քարտեզներն են, որոնք կազմվել են 1974-78 թվականներին և 1979 թվականին մտել են ուժի մեջ: Բայց դրանից՝ դրանք միակ քարտեզները չեն, որոնք պետք է օգտագործել, և կամ կարծում եմ՝ կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները այդ քարտեզում չկան: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պայմանավորվածություն կա, թե հաջորդը որ հատվածից է սահմանազատում իրականացվելու՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ չկա: «Չենք քննարկել: Իհարկե շատ կարևոր հարց է, բայց ինչո՞ւ չենք քննարկել, որովհետև պայմանավորվածությունը համատեղ գործունեության ընթացքում հետևյալն է եղել, որ այս փուլում կանոնակարգը կանցկացնենք ներպետական ընթացակարգերով, ընդունվելուց հետո կփոխանակվենք ծանուցումներով, որից հետո կհանդիպենք, որովհետև հանդիպումները պարտադիր են, որ որոշենք հետագա ընթացքը, և կքննարկենք հետագա հատվածների հարցը: Երբ գործընթացն ավարտվի, կպայմանանավորվենք, և ձեզ էլ կտեղեկացնենք»,- ասաց նա: