Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ «Հրազդանի կիրճ» համայնքային պարկի կառավարման պլան կյանքի կոչելու նպատակով ամբողջությամբ ուսումնասիրվել է տարածքի կենդանական և բուսական աշխարհը, գույքագրվել են շինություններն ու պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողները, որոնք էլ հիմք կլինեն Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու համար:
Նախագիծը նաև հնարավորություն կտա փոխել վերաբերմունքը կարևորագույն այս վայրի նկատմամբ ու էապես բարելավել իրավիճակը: