Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առևտրի և ծառայությունների ոլորտում առևտրային սուբյեկտների, մասնավորապես` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կազմակերպվող գործունեության ընթացքում թույլ տրված վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել է 288 արձանագրություն, որից
-
180-ը՝ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, իսկ 108-ը՝ վարչական շրջանների կողմից, ընդ որում՝
-
52-ը Կենտրոն վարչական շրջանի,
-
3-ը՝ Աջափնյակ վարչական շրջանի,
-
11-ը՝ Արաբկիր վարչական շրջանի,
-
8-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի,
-
25-ը Նոր Նորք վարչական շրջանի,
-
1-ը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի,
-
4-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի,
-
3-ը՝ Ավան վարչական շրջանի
-
1-ը՝ Էրեբունի վարչական շրջանի կողմից: