Սահմանամերձ բնակավայրերում հողերի գները բարձրացել են: Դրան էապես նպաստել է սահմանին բնակելի տների կառուցման համար 16 մլն դրամ պետական աջակցության ծրագիրը:
Այն մեկնարկել է 2022-ին: Շահառուները շատ ավելի են եղել, քան կարելի էր ենթադրել, ուստի նպատակային լինելն ուսումնասիրելու, մոնիտորինգի ենթարկելու համար ծրագիրը մոտ մեկ ամիս առաջ կասեցվել է:
Մարզերում շատերը հույս ունեն, որ պետական աջակցությամբ գործող ծրագիրը կշարունակվի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուսումնասիրություն է անում, որի հիման վրա մինչև հոկտեմբերի 31-ը պետք է ներկայացնի առաջարկություն 2025 թվականից ծրագիրը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ։
Ծրագրի վերսկսման դեպքում կարող են նաև որոշակի պայմաններ փոփոխվել, քանի որ խնդիր է դրված այն արդյունավետ ու նպատակային իրագործել։
Մանրամասները՝ տեսանյութում։