Ներքին գործերի նախարարության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կմիավորվեն:
Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարողը, սակայն, նման միավորումը համարում է մարտահրավերներով լի, որոնցից առաջինն այն է, որ հումանիտար կառույցը դառնում է ուժային:
Նաև այլ հարցեր են առաջանում՝ ինչպիսին կլինի աղետների ռիսկի կառավարումը Հայաստանի նման երկրի համար, որի ամբողջ տարածքը երկրաշարժի գոտի է, կան սողանքային գոտիներ:
Ներքին գործերի նախարարի տեղակալը լուրջ խնդիրներ չի տեսնում, ասում է, որ այս երկու ծառայությունները պետք է լինեն փոխլրացնող, ճիշտ ու գրագետ:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: