Որքանո՞վ է կառուցապատողը պահպանում բնակարանի հանձնման ժամկետը և արդյո՞ք տրամադրվող բնակարանն ունենում է այն մեգապայմանները, ինչ առաջարկվել է գնորդին նախնական զրույցի փուլում:
Դժգոհությունները ցույց են տալիս, որ հաճախ քաղաքացիները խաբվում են նաև այն պատճառով, որ բնակարանի ձեռքբերման պայմանագիր են կնքում կառուցապատողների գրասենյակներում ցուցադրված մակետների հիման վրա՝ առանց հաստատված նախագծին ծանոթանալու, և երբ բանալիները ստանում են, պարզվում է, որ ո՛չ մակետում եղած կանաչ ու գեղեցիկ տեսարանները կան, ո՛չ ամֆիթատրոնը, ո՛չ մանկապարտեզը: Սա լավագույն դեպքում:
Պատահում է նաև, որ բնակիչը, տեղափոխվելով նորակառույց բազմահարկ շենք, նույնիսկ աշխատող վերելակ չի ունենում: Հետո պարզվում է՝ քաղաքապետարանը հաստատել է բոլորովին այլ նախագիծ և իրավական հիմք էլ չկա պահանջներ ներկայացնելու:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: