Մոլդովայում այսօր անցկացվում է նախագահական ընտրություն, որը մեկնարկել է ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հետ։
Համաձայն տեղի օրենսդրության՝ երկրի ղեկավարի ընտրությունը կհամարվի կայացած, եթե մասնակցության հայտը գերազանցի 33,3%-ը: Համանման ցուցանիշներ են անհրաժեշտ նաև հանրաքվեի համար:
Քվեարկությունը երկրում սկսվել է տեղական ժամանակով 07:00-ին և կավարտվի ժ. 21:00-ին:
Ընտրությունն անցկացնելու համար երկրում բացվել է ավելի քան 2200 ընտրատեղամաս, ևս 234-ը գործելու է արտերկրում:
Մոլդովայի ԿԸՀ-ն հավատարմագրել է 784 միջազգային և 1277 ազգային դիտորդի:
Օրենսդրության համաձայն՝ եթե թեկնածուներից մեկն առաջին փուլում չի ստանում ընտրողներից կեսից ավելիի աջակցությունը, ապա երկու շաբաթ անց կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլն առավել շատ ձայներ հավաքած թեկնածուների միջև:
Այսպես, երկրորդ փուլը կարող է անցկացվել արդեն նոյեմբերի 3-ին:
Մոլդովայի նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Մայա Սանդուն: