Փարիզը բացառում է Ֆրանսիայի միջուկային ուժերի վերահսկողությունը ՆԱՏՕ-ին փոխանցելու հնարավորությունը։ Այդ մասին բելգիական L'Echo թերթի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։
«Ֆրանսիան անկախ միջուկային տերություն է: ՆԱՏՕ-ի ռազմական կառույց վերադառնալուց հետո Ֆրանսիան չի ընդգրկվել միջուկային պլանավորման խմբում»,- ընդգծել է նա:
Նախարարը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ռազմավարական հարցերում պետք է ավելի ինքնավար լինի։ «Մենք չպետք է վստահենք մեր սեփական անվտանգությունը Վաշինգտոնին»,- նշել է Լեկորնյուն:
1966 թվականի մարտին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը որոշել է հանրապետությունը դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմական կառույցից։ Այդ ժամանակ Ֆրանսիան մտադրություն է հայտնել վերադառնալ իր ինքնիշխանության ամբողջական վերականգնմանը: Դրա համար Դը Գոլը վտանգավոր է համարել Ֆրանսիայում դաշնակիցների ռազմական ուժերի ներկայությունը և նրանց կողմից երկրի օդային տարածքի օգտագործումը:
Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ռազմական կառույց է վերադարձել 2009 թվականի ապրիլին, պայմանով, որ իր տարածքում դաշինքի բազաներ չեն տեղակայվի: