Փարաքար համայնքին հարակից շահագործվող 7 հանքերը խաթարել են մարդկանց առողջությունը: Փոշու ամպերը դարձել են ալերգիաների ու թոքերի ախտահարման պատճառ: Երկու հանքում խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը, վարչական տույժի ենթարկել, դիմել իրավապահներին: Հանքերի տերերը պարտավոր են տարածքը կանաչապատել, նորոգել ճանապարհը, խոնավ պահել շինհրապարակը՝ փոշու արտանետումները նորմայի մեջ պահելու համար:
Մանրամասները՝ Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում։