Ֆինանսական շուկայի դիմակայունությունն ամրացնելու համար կենտրոնական բանկն առևտրային բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը բարձրացնելու որոշում է կայացրել: Սա ենթադրում է խստացում և ուժի մեջ կմտնի վեց ամիս անց միայն՝ 2025-ի մայիսից: Հայաստանի բանկերի միությունն արձագանքել է որոշմանը, հայտարարել, որ բանկերն ունեն կապիտալիզացիայի բավականին բարձր մակարդակ, և հակացիկլիկ շեմի բարձրացումը խնդիրներ չի առաջացնի։
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։