Հյուսիսային Կորեան Սեուլին մեղադրել է «լուրջ ռազմական սադրանքի» համար այն բանից հետո, երբ Փհենյանի պնդմամբ՝ երկրի տարածքում խոցված հարավկորեական անօդաչու սարք է հայտնաբերվել։ ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնացել է, որ հաջորդ անգամ ռազմական միջոցներով երկրի տարածքի խախտումը կդիտարկվի որպես «պատերազմի հայտարարում» և կհանգեցնի «անհապաղ պատասխան հարվածի»: Այդ մասին տեղեկացնում է Կորեայի պետական կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Հատուկ ստեղծված քննչական խումբը հավանական է համարել, որ հենց այս անօդաչու թռչող սարքն է թռուցիկներ տարածել Փհենյանի կենտրոնի վրա, սակայն վերջնական եզրակացություն դեռ չի արվել, նշում է Կենտրոնական հետախուզական վարչությունը:
Փհենյանի տվյալով՝ հոկտեմբերին Հարավային Կորեայից եկած անօդաչու թռչող սարքերը քարոզչական թռուցիկներով երեք անգամ մոտեցել են երկրի մայրաքաղաքին։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունը հայտարարել է, որ «չի կարող հաստատել» այդ տեղեկությունը։