Գիշերը Բաղդադում տասնյակ ցուցարարներ ներխուժել են սաուդյան MBC ժամանցային հեռուստաալիքի գլխավոր գրասենյակն ու ավերել այն՝ պահանջելով, որ հեռուստաալիքը դադարեցնի հեռարձակումը երկրում: Պատճառը ալիքի ցուցադրած ռեպորտաժն է, որում Գազայի հատվածի պաղեստինյան ղեկավարությանն ահաբեկիչներ են անվանել՝ հայտնում է РИА Новости-ին։
Ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի կենտրոնակայան, ջարդուփշուր արել ամեն ինչ և հրկիզել գրասենյակի արտաքին բակը։
Նրանք Իրաքի կառավարությունից պահանջել են նաև փակել հեռուստաալիքի գրասենյակը Բաղդադում և հրապարակել պաշտոնական հայտարարություն՝ դատապարտելու այն, ինչ ասվել է ռեպորտաժում։
Իրաքի անվտանգության ուժերը ստիպված են եղել միջամտել իրավիճակին և կարողացել են ցուցարարներին հեռացնել հեռուստաալիքի շենքից։