ԲՐԵՎԻՍ ընկերությունը Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ հետազոտություն է անցկացրել Հայաստանում։ Հետազոտությունը վերաբերել է արտաքին և ներքին քաղաքական հարցերի, ինչպես նաև լրատվամիջոցների նկատմամբ ՀՀ քաղաքացիների վստահության աստիճանին։
Հարցման մասնակիցները Հանրային առաջին ալիքը համարել են առավել հուսալի լրատվամիջոցը քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար։
Նշենք, որ տվյալները հավաքվել են 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,503 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։
Հետազոտությունն ամբողջությամբ՝ այստեղ։