Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այցելել է Լիբանան իսրայելական զորքերի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահ բազաների վրա հարձակումից մի քանի օր անց: Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքատիի հետ հանդիպումից հետո Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա դատապարտել է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա կատարված վերջին հարձակումները՝ դրանք համարելով անընդունելի:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել ՄԱԿ-ի ուժերի ներկայությունը Լիբանանում: Առաքելությունը նախօրեին հայտնել էր, որ Իսրայելի կողմից անցած օրերին հարձակման ենթարկվելու պատճառով չի կարողացել մարդասիրական օգնություն տրամադրել Լիբանանի հարավի բնակիչներին: Մելոնին վստահեցրել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը ԵՄ առաջնորդների քննարկումների կենտրոնում է:
Մանրամասները՝ տեսանյութում։