Անի համայնքի կարիքների համար սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է, որից 26 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Միաժամանակ, Մարալիկին հրատապ ծրագրերի համար 279 մլն դրամ ենք հատկացրել:
Հիմնանորոգվել են Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկու փողոցները, Ազատության հրապարակը: