«Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ գլոբալ լոգիստիկ երթուղիների անբաժանելի մասը՝ ապահովելով ապրանքների տեղափոխման ավելի մեծ արագություն և արդյունավետություն, հայտարարել է Արարատ Միրզոյանը Ստամբուլում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը: Արտգործնախարարն անդրադարձել է նաև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման տնտեսական հեռանկարին: 3+3 հարթակին մասնակցել են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գլխավոր դիվանագետները: Ավելի ուշ նախարարներին ընդունել է Էրդողանը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։