Վարչապետը Շիրակի մարզում է, որտեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ են: Կանգառների ընթացքում երկրի ղեկավարը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքից, զրուցել մարդկանց հետ: Թեմաներից մեկը եղել է ջրամատակարարումը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հանրապետությունում համայնք չկա, որտեղ ջրի խնդիր չկա, վստահեցրել՝ թիվ մեկ տնտեսական խնդիրը, որի վրա առաջիկայում պետք է կենտրոնանա Կառավարությունը՝ ոռոգման ու խմելու ջուրն է:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։