Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան որոշել է 12 հազար զինվորական ուղարկել Ուկրաինա՝ պատերազմին մասնակցելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հարավկորեական Yonhap լրատվական գործակալությանը։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Բրյուսելում, խոսել էր ԿԺԴՀ-ից 10 հազար զինվորականի մասին, որոնք կարող են ներգրավված լինել պատերազմում։
Հարավկորեական հետախուզությունը պնդում է, որ 1500 հյուսիսկորեացի զինվորական արդեն գտնվում է Հեռավոր Արևելքի ռուսական զորավարժարաններում։
Հարավային Կորեայի և Ամերիկայի պաշտոնյաները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ և այլ զինամթերք է մատակարարում Ռուսաստանին: Մոսկվան և Փհենյանը հերքում են զենքի մատակարարումների մասին լուրերը: Կրեմլը նաև հերքել է Հարավային Կորեայի այն պնդումները, թե Հյուսիսային Կորեան կարող է զորքեր ուղարկել՝ օգնելու Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պայքարում։
ՆԱՏՕ-ն դեռ չի հաստատել Ռուսաստանի զինված ուժերում հյուսիսկորեական զորքերի ներկայությունը: