Իսրայելի վարչապետ Բենիամին ՆԵթանյահուն «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Յահյա Սինվարայի սպանությունը կոչել է կարևոր իրադարձություն՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանության անկման հարցում, ինչպես նաև կյանք ու ազատություն խոստացել պաղեստինյան անկլավից այն անձանց, ովքեր վայր կդնեն զենքերը և կազատեն իսրայելցի պատանդներին։
«Այսօր ես կանգնած եմ ձեր առջև, որ հայտնեմ՝ Յահյա Սինվարը ոչնչացվել է։ Նրա վերացումը կարևոր իրադարձություն է ՀԱՄԱՍ-ի չար կառավարման անկման հարցում։ ՀԱՄԱՍ-ն այլևս չի ղեկավարելու Գազան։ Սա ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է, ու դա հնարավորություն է ձեզ՝ Գազայի բնակիչների համար, վերջապես նրանց բռնակալությունից ազատվելու»,- տեսաուղերձում նշել է ՆԵթանյահուն։
Նա նաև կոչով դիմել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի արմատականներին՝ առաջարկելով ազատ արձակել իսրայելցի պատանդներին։