ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի մահվան հանգամանքը կուժեղացնի «դիմադրության ոգին»:
«Քանի դեռ կան օկուպացիա և ագրեսիա, դիմադրությունը կշարունակվի»,- ասվում է ՄԱԿ-ում ներկայացուցչություն հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ Գազայի հատվածում հարվածի ժամանակ սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը։ Իսրայելի իշխանությունները մտադիր են շարունակել պայքարը ՀԱՄԱՍ խմբավորման դեմ և ազատ արձակել Գազայի հատվածում պատանդներին, հաղորդում է The Times of Israel-ը։
Սպիտակ տունն էլ հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարի վերացման կապակցությամբ, քաղաքական գործիչները քննարկել են Գազայի հատվածի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։