Թուրքիայի նախագահի գրասենյակի X-ի էջում տեղեկացրել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում ընդունել է Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին, Արարատ Միրզոյանին, Աբբաս Արաղչիին, Սերգեյ Լավրովին:
Չորս պետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Թուրքիայում են մասնակցելու Հարավային Կովկասի շուրջ համագործակցության «3+3» ձևաչափի հանդիպմանը: