Միլիարդատեր Իլոն Մասկը կրկին աջակցել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Փենսիլվանիա նահանգի Ֆոլսոմ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում Tesla-ի և Space X-ի հիմնադիրը բնակիչներին հորդորել է վաղաժամ քվեարկել: Փենսիլվանիան, այսպես կոչված, տատանվող նահանգներից մեկն է, որտեղ ընտրողները քվեարկում են կա՛մ դեմոկրատների, կա՛մ հանրապետականների օգտին:
Հաղորդվում է, որ Մասկն արդեն 75 միլիոն դոլար է նվիրաբերել Դոնալդ Թրամփի նախընտրական արշավին: Թրամփի մրցակից Քամալա Հարիսը պաշտոնապես առաջատարն է Փենսիլվանիայում: