Կառնուտ բնակավայրում Նիկոլ Փաշինյանն այցելել է նորակառույց մանկապարտեզ:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։
Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։
Բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել: