Շարունակվում է վարչապետի այցը Շիրակի մարզում: Մարզի բնակիչների հետ զրույցներում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է անասնաբուծության աջակցության ծրագրերին: Ֆեյսբուքում վարչապետը գրել է.
«Գաբոյանների ընտանիքն օգտվել է Կառավարության ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից:
Ըստ այդմ՝ անասնագոմի կառուցման համար ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։
Ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում մշակվում է շուրջ 160 հա վարելահող։
Կառավարության ծրագրով ներդրողը ձեռք է բերել 240 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխար։
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով ձեռք է բերվել նաև գյուղատնտեսական տեխնիկա»,- գրառման վերջում նշել է Փաշինյանը: