Բաքուն ձգտում է ստահոդ լուրեր տարածելով խաթարել հայ-վրացական բարեկամությունը: Կեղծ տեղեկությունների հերթական ալիքը բարձրացել է հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների շեմին: Ադրբեջանի լրատվամիջոցները գրում են, թե իբր հայազգի սադրիչներ են հավաքագրվում հետընտրական անկարգություններ հրահրելու համար: Փորձագետները, սակայն, վստահ են, որ Վրաստանում քաջ ծանոթ են ջուր պղտորելու ադրբեջանական քաղաքականությանը:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում: