Շիրակի մարզ այցելության շրջանակում Նիկոլ Փաշինյանը այցելել է Հ-21, /Հ-75/-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10,33 կմ հատված, որտեղ ավարտվել են նորոգման աշխատանքները:
Ծրագրի արժեքը 565 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Միաժամանակ, ընթացքի մեջ են Նոր Կյանք գյուղից մինչև Մեծ Մանթաշ ընթացող ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն առաջիկայում: Ծրագրին պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 525 մլն դրամ: