Բերդաշենում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված կլինի 100 աշակերտի համար: Բերդաշենի հարևանությամբ՝ Արփի ազգային պարկի տարածքում Արփի լիճն է, որը զբոսաշրջային այցեքարտ կարող է դառնալ Շիրակի մարզի համար»,- գրել է նա՝ կից տեսանյութ ներկայացնելով:
Մանրամասները՝ տեսանյութում։