Ինչպես ավելի վաղ
տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:
Վարչապետն այցելել է Երերույքի տաճար և տեսանյութ հրապարակել՝ կից նշելով, որ տաճար տանողը ճանապարհը նախորդ տարի հիմնանորոգվել է:
«Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ:
Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:
Նախագծի հեղինակը Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է»,- գրել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: