Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շահագրգռված չէ BRICS-ին անդամակցությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը՝ գրում է Srbin Info-ն։
Պաշտոնյայի խոսքով՝ ինքը և Վուչիչը կողմ են Եվրամիությանն անդամակցելուն։ Դաչիչն անհնար է համարել միաժամանակ երկու ռազմավարական կողմնորոշումը՝ BRICS և ԵՄ։
ՆԳՆ ղեկավարը նաև նշել է, որ ԵՄ երկրների հետ լիթիումի արդյունահանումը կամ ֆրանսիական Rafale կործանիչների գնումը չի նշանակում Բելգրադի ամբողջական շրջադարձ դեպի Արևմուտք։