Նիդերլանդները դեմ չէ, որ Ուկրաինան մատակարարված F-16 կործանիչներն օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։ Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բեմելմանսը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից առաջ։ Նա հաստատել է, որ Նիդերլանդները մատակարարել է F-16-երի առաջին խմբաքանակը, և Կիևը դրանք արդեն օգտագործում է:
Բեմելմանսը նշել է, որ ինքնապաշտպանության համար Ուկրաինայի զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանի օդանավակայաններին կամ ռուսական օդային տարածքում գտնվող օբյեկտներին:
The Times-ի տվյալներով՝ Ուկրաինան Նիդերլանդներից ստացել է 6 F-6 կործանիչ: Նիդերլանդական կողմը նախատեսում է Կիևին փոխանցել ընդամենը 24 ինքնաթիռ, ևս 18-ը տրամադրել Ռումինիայում եվրոպական ուսումնական կենտրոնի կարիքների համար: