Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ասել է, որ ԱՄՆ-ը օգտագործել է B-2 ռազմավարական ռմբակոծիչներ՝ հարվածելու բունկերներին, որտեղ Եմենի հութի ապստամբները զենք էին պահում:
«Այսօր ԱՄՆ-ի ուժերը, ներառյալ B-2 ռմբակոծիչները, ճշգրիտ հարվածներ են հասցրել Եմենի հութիների հսկողության տարածքում գտնվող հինգ ստորգետնյա զինապահեստի»,- ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Օսթինի խոսքերը:
Նախարարը հավաստիացրել է, որ խոսքը գետնի տակ գտնվող ցանկացած թշնամական թիրախների վրա հարձակվելու և գլոբալ մասշտաբներով հարվածներ հասցնելու՝ ԱՄՆ-ի հնարավորությունները ցուցադրելու մասին է:
Associated Press-ը պարզաբանում է, որ նախկինում որևէ հաղորդում չի եղել այն մասին, որ Միացյալ Նահանգները B-2 է օգտագործել հութիների դեմ։ Գործակալությունը բացատրում է, որ ներկայիս հարվածը կարող է նախազգուշացում լինել ապստամբներին աջակցող Իրանին, որ ԱՄՆ-ն, օրինակ՝ կարող է B-2-ն օգտագործել Նաթանզում և Ֆորդոյում խիստ ամրացված իրանական միջուկային օբյեկտների վրա հիպոթետիկ հարձակման դեպքում։