Գիշերը ՌԴ զինուժը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին՝ 56 հարվածային անօդաչու թռչող սարքով, ինչպես նաև կառավարվող Х-59 հրթիռով՝ հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Նախօրեին ուկրաինական կողմը հետ է մղել 136 կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակումը։
Ըստ հաղորդագրության՝ գիշերային հարձակում իրականացրած դրոններից 22-ը խոցվել է ինը շրջանում, այդ թվում՝ Կիևում, սակայն մայրաքաղաքի թաղամասերից մեկում հարձակումից վնասվել է բնակելի շենք:
Ռազմաօդային ուժերի տվյալով՝ հինգ անօդաչու թռչող սարք հարվածել է հանրապետության ենթակառուցվածքներին «առաջնագծի տարածքներում», զոհեր չկան, երկու անօդաչու թռչող սարք շարժվել է Բելառուսի ուղղությամբ, 27 հարվածային ԱԹՍ և չպարզված տիպի անօդաչու թռչող սարք տեսադաշտից անհետացել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել գիշերային հարձակումը, բայց հայտնել է ուկրաինական 13 անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու մասին: