Լոռու մարզ այցելության ընթացքում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ անդամ պետությունների դեսպանները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից:
«Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով, ՔՈԱՖ-ի հետ համագործակցությամբ, ԵՄ-ն աջակցել է երիտասարդ փախստականներին և նրանց ընտանիքներին՝ ստանալ հասանելիություն կրթական և հոգեբանական ծառայություններին»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։