Հյուսիսային Կորեայի հաքերները 2017 թվականից ի վեր գողացել են մոտ 3 միլիարդ դոլար արժողությամբ կրիպտոարժույթ՝ ասվում է Microsoft-ի 2024 թվականի կիբեռանվտանգության զեկույցում: Միայն 2023 թվականին գողացվել է 600 միլիոնից 1 միլիարդ դոլար։ Գողացված գումարն օգտագործվել է Փհենյանի միջուկային ծրագրի ֆինանսավորման համար։
Microsoft-ն ընդգծել է, որ այդ միջոցները ծածկում են միջուկային զենք ստեղծելու համար Փհենյանի ծախսերի կեսից ավելին։
Զեկույցը նաև նշում է, որ անցյալ տարվանից ընկերությունը հայտնաբերել է հյուսիսկորեական մի քանի նոր խումբ, ինչն, ըստ վերլուծաբանների, ցույց է տալիս, որ Կիմ Չեն Ընի ռեժիմն ընդլայնում է իր ներգրավվածությունը շորթման հետ կապված հաքերային գործողություններում:
Բացի Հյուսիսային Կորեայից, հաքերային միջավայրում ակտիվ են նաև Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի խմբերը՝ նշում է Microsoft-ը։