ՆԱՏՕ-ն մտադիր է աստիճանաբար երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր հայեցակարգ մշակել՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
«Հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Խնդրի լուծման փուլային մոտեցում կա: Թեման կքննարկվի այսօր և այս տարի ավելի ուշ՝ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ խոսքը հարաբերությունների երկարաժամկետ հեռանկարի մասին է, քանի որ կարճաժամկետ կտրվածքով իրավիճակը պարզ է՝ թույլ չտան Ռուսաստանին հաղթել Ուկրաինայում։
Ռյուտեն նաև պարզաբանել է, որ դաշինքի և Ռուսաստանի նախկին հարաբերությունները չեն վերականգնվի «մոտ կամ հեռավոր ապագայում»։