Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել տարածաշրջանի երկրների վճռականությունը խնդիրները բանակցային ճանապարհով լուծելու և խաղաղության համաձայնության հասնելու հարցում և հավելել, որ Իրանը պատրաստ է այդ ուղղությամբ իր աջակցությունը ցուցաբերել:
Նա վերահաստատել է, որ Իրանը դեմ է Կովկասում օտար երկրների միջամտություններին, և ընդգծել տարածաշրջանի երկրների կարողություններից, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական ձևաչափից օգտվելու անհրաժեշտությունը:
Մուստաֆաևը մանրամասներ է ներկայացրել կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և հայտարարել, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր տարածքից հարձակում լինի հարևանների վրա։