ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող Plug and Play Germany GmbH աքսելերատորը Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերություններին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, ընդունված 119 հայտերի գնահատման առաջին փուլն արդեն ամփոփվել է: Ծրագրին մասնակցության հնարավորություն ստացած 20 հաջողակ ստարտափները կհայտարարվեն ծրագրի պաշտոնական մեկնարկին՝ հոկտեմբերի 31-ին: