Հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար ներկայումս սահմանված 1.5 մլն դրամի փոխարեն չի կարող գերազանցել 750 հազար դրամը. Կառավարությունը հաստատել է նախագիծը: Մյուս որոշումներով բարձրացվել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու պետական տուրքի շեմը: Կառավարությունն ավելի քան 3 մլրդ դրամ է հատկացրել ճանապարհային ցանցի արդիականացման ապահովմանը, հաստատել նաև Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: