Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14։36-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի մոտակա դաշտում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Մ․ Մ․-ն (ծնված 2022 թ․), Ա․ Մ․-ն (ծնված 1991 թ․), Տ․ Պ․-ն (ծնված 1989 թ․) և Գ․ Ա․-ն (ծնված 1991 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Կ․ Ա․-ին (ծնված 1962 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։