Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում են Գյումրիի համայնքապետարանից։
Այցի շրջանակներում Լուսինե Սանոյանը հանդիպում է ունեցել Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին և քաղաքային խորհրդի անդամների հետ։
Լուսինե Սանոյանը ողջույնի իր խոսքում շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, ապա կողմերը ️խոսել են Գյումրի-Գլենդել քույր քաղաքների, համագործակցությունների և մի շարք հարցերի մասին։
Լուսինե Սանոյանը Գլենդելի թանգարանին Գյումրի քաղաքի կողմից նվիրել է հայկական զարդանախշերով գորգ, որը պատրաստված է գյումրեցի վարպետների կողմից:
Գորգի պատրաստման համար օգտագործվել են լեռնային պիգմենտներ, իսկ գորգն իր խորհրդանշական նշանակությամբ ներկայացնում է միասնություն և որոնում: Այս գորգը կդառնա Գլենդելի թանգարանի Գյումրու անկյան մասը:
Նշենք, որ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։