Ալեն Սիմոնյանը Ժնևում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են, Երևանն ու Բաքուն արդեն համաձայնեցրել են 16 կետ: Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի հարթակում շարունակվում են ԱԺ նախագահի հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների ղեկավարները հանդիպում են անցկացրել հայ-թուրքական կարգավորման օրակարգով: Ալեն Սիմոնյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի և Դանիայի պատվիրակությունների ղեկավարների հետ: Օրվա վերջին հանդիպումը եղել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։