Թուրքիայի արևելքում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ցնցումը տեղի է ունեցել Մալաթիա քաղաքից 44 կիլոմետր դեպի արևելք, օջախի մոտ 10 կմ խորությամբ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել: