Միացյալ Նահանգները ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը երբեք չի կապել Ադրբեջանում կայանալիք COP-ի հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ցանկանում էինք տեսնել դեռ մի քանի ամիս առաջ ու ձգտում էինք այդ պայմանագրի կնքմանը՝ ի վերջո հուսալով, որ կհասնենք դրան։ Բայց պայմանագրի ստորագրումը կախված է երկու կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից»,- ասել է նա։